Անկարա. Թուրքիան ՀՀՊ համակարգերի հարցով պայմանավորվածություն չունի Ռուսաստանի հետ
ՄիջազգայինԱնկարան մտածում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ազգային նախագիծ ստեղծելու մասին, Ռուսաստանի հետ այդ հարցով պայմանավորվածություն չկա։ Այս մասին ասել է Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության հարցերով քարտուղար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Anadolu–ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ՀՀՊ համակարգերի հարցով պայմանավորվածություն չունի Ռուսաստանի հետ, եւ նման հարց օրակարգում չկա։ «Մենք քննարկում ենք ՌԴ–ի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Թուրքիան զարգացնում է սեփական ՀՀՊ համակարգը եւ շարժվում է այդ ուղղությամբ»,– ասել է Դեմիրը։
Նշենք, որ Պուտինը նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան կարող է ընդունել Ռուսաստանի հետ համատեղ ՀՀՊ մշակելու առաջարկը։