Իրանում հետախույզ օդանավ է կործանվել
ՄիջազգայինԻրանի Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում կործանվել է Իսլամական հեղափոխության պահապան կորպուսին պատկանող հետախույզ օդանավը։ Ավիավթրից զոհվել է 2 մարդ, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով «Թասնիմ» իրանական լրատվական գործակալությանը։
Օդանավը կործանվել է Պակիստանին սահմանակից Սիսթան եւ Բելուջիսթան նահանգի Իրանշեհր քաղաքից ոչ հեռու հետախուզական առաքելությունից վերադառնալիս։ Զոհվել են 2 օդաչուները։