Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»


Մարտական հերթապահության ընթացքում գլխից վիրավորված զինվորի տեսողությունը կարելի է փրկել, եթե բոլորս միասնական լինենք

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Ծնողներիս չէի հիշում, ինչպես և ոչինչ՝ մինչ այդ օրն ապրած իմ կյանքից: Տեսնում էի մամայիս ու պապայիս, զգում էի, որ ներսումս շատ ջերմ ու հարազատ մի բան եմ զգում, բայց չէի կարողանում հիշել՝ ովքեր են»: Սա առաջին զգացողություններն են այն պահից, երբ կոմայում անցկացրած 21 օրերից հետո Ալբերտը բացեց աչքերը: Ու չնայած Ալբերտը ողջ էր, նա գրեթե չէր տեսնում, ոչինչ չէր հիշում, իր մարմինը չէր զգում  ու նաև չէր խոսում:

Ալբերտը Դալլաքյանը  հայրենիքի պարտքը կատարելու համար Ռոստովից է Հայաստան եկել: Կենտրոնական հավաքակայանում առաջարկեցին ծառայությունն անցնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, բայց Ալբերտն Արցախ մեկնելու համար էր եկել:

Հրաձիգ-ականանետորդի մասնագիտությունը լավ էր յուրացրել 11 ամիսների ընթացքում։ Արցախի հարավային առաջնագծում մարտական հերթապահություն էր կատարում, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Իր ապրած կյանքից գրեթե ոչինչ չհիշող Ալբերտի գիտակցության մեջ ապրիլյան դեպքերը չեն ջնջվել. հիշում է՝ ինչպես առաջնագիծը պահեցին, մարտերի տեսարաններն է հիշում, հիշում է հրետակոծությունների ու պայթող արկերի ձայները: Միասին պատերազմ վերապրելուց հետո համածառայակիցների հետ է՛լ ավելի էին մտերմացել, դարձել մեկ ընտանիք: Ծնողների հետ զրուցելիս էլ Ալբերտը միայն գոհունակությամբ էր խոսում  հրամանատարներից ու ծառայակից ընկերներից: Ամեն ինչ լավ էր... մինչև  այս տարվա հունիսի 24-ը, երբ գետնատնակում հանգստի ժամին զենքի հետ հրամանատարի անփույթ վերաբերմունքի հետևանքով Ալբերտն ստանում է գլխուղեղի բաց թափանցող, միջանցիկ հրազենային ծանր վիրավորում:

Մոր՝ Արմինեի համար այս ամենն իսկական շոկ էր այն պահից, երբ Ռոստովում  լսած որդու՝ թևից թեթև վիրավորված լինելու մասին լուրը Երևանում բոլորովին այլ իրականության վերածվեց: «Իմ տղային իր ընկերները  փրկեցին,  որովհետև վայրկյան անգամ չեն սպասել, թե երբ կմոտենա շտապօգնությունը և մեքենային ընդառաջ արյունաքամ լինող տղայիս  գրկած են տարել»,- պատմում է Արմինեն:

Ալբերտի հետ զրուցելն ամեն պահ չէ, որ ստացվում է: Երբեմնի կոփված, մարզված, խելացի ու պինդ տղան հիմա հաճախ է հոգնում, գլխացավեր ունենում, բայց ամենաշատն անհանգստանում է այն ժամանակ, երբ տեսողությունն է մարում: Իսկ դա հաճախ է լինում: «Այն, որ Ալբերտը տրամաբանում է, կարողանում է որոշ չափով ձևակերպել խոսքը, շարժում է ձեռքերը, ամենամեծ հրաշքն է, որ կարող էր լինել նրա հետ՝ հաշվի առնելով նրա գլխուղեղի վնասվածքի ծանրությունը»,- այսպես են բժիշկները պատասխանում Արմինեին, երբ նա անհանգստանում է տղայի տեսողական խնդիրների համար:

Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում անցկացրած մեկամսյա բուժման կուրսից հետո Ալբերտը դուրս է գրվել հիվանդանոցից: Ռոստովից Երևանում հայտնված ընտանիքը բնակարան է վարձել, որտեղ Ալբերտի ու նրա մայրիկի հետ մնում են նաև ընտանիքի մյուս երկու երեխաները: Քույրերից ավագն ուսանող է, բայց սեպտեմբերից դասի չի հաճախել, մնացել է Երևանում՝ մորն օգնելու համար: Աշխատանքը չկորցնելու նպատակով ընտանիքի միակ գումար վաստակողը՝ Ալբերտի հայրը, ստիպված էր Ռոստով վերադառնալ: Իսկ սեփական մտքերի հետ Արմինեն հիմա չի շփվում: Ասում է՝ մի քիչ որ մտածում է, քիչ է մնում խելագարվի: Բանակ է ուղարկել առողջ, կոփված, մարզված, բիզնեսի կառավարման երկրորդ կուրսի ուսանող, աչքի լույսի նման պահած, մեծացրած տղային, որ այսօր նորից բառ առ բառ, քայլ առ քայլ ապրել սովորեցնի՞... Հետո միանգամից սթափվում է, մաքրում արցունքները, նայում իրեն հեռվից հետևող որդուն ու ժպտում:

Արմինեն չարացած չէ, միայն վիրավորանք է զգում իր տղայի այսօրվա վիճակի համար մեղավոր սպայի մոր վերաբերմունքից, ով գոնե մի անգամ չի մոտեցել ու փորձել գոնե ինչ-որ մի բառով սփոփած լինել: Միայն մի անգամ է երևացել հոսպիտալում, այն էլ՝ սեփական որդու դատապաշտպանի կերպարի մեջ՝ մխիթարանքի ինչ-որ խոսք ասելու փոխարեն: Զինվորական հոսպիտալի, Կարմիր խաչի ու Արցախի բուժանձնակազմի  մասին խոսելիս Արմինեի աչքերը լցվում են. «Մարդկայնություն, հոգատարություն, սեր, ցավը կիսելու պատրաստակամություն... Ամենուր սա եմ տեսել՝ սկսած բուժքույրերից մինչև գլխավոր բժիշկ: Վերականգնողական կենտրոնի լոգոպեդը, հոգեբանը, կամավորները... Նրանք իմ տղային կյանքի կոչեցին։ Աստված օգնական ու սատար նրանց բոլորին»:

Ալբերտն այս պահի դրությամբ արդեն գլխուղեղի 3 ծանր վիրահատություն է տարել, սակայն սա դեռ սկիզբն է. առջևում նրան սպասվում են վերականգնողական ու պլաստիկ մի քանի բարդ վիրահատություններ ևս, քանի որ վնասվածքի պատճառով Ալբերտի գլխի մի հատվածը 8սմ տրամագծով զրկվել է ոսկորային մասից: Սակայն այս ամենը հաղթահարելու համար Ալբերտին անհրաժեշտ է վերականգնել կենսական ուժերը, ինչն առաջնահերթ նշանակում է B վիտամինով հագեցած սննդակարգ, որը ծնողները ապահովում են ուժերը ներածի ու չներածի չափով:

Գերհագեցած սնունդ, հավելյալ թանկարժեք դեղորայք, ամենօրյա ճանապարհածախսեր ու հազար ու մի այլ հոգսեր․ այս ամենը Արմինեի ու նրա ամուսնու վրա են մնացել: Բանակն, իհարկե, հոգում է Ալբերտի հիվանդանոցային բուժումը, բայց այլ ֆինանսական օգնություն պետությունից այս բարդ կացության մեջ հայտնված ընտանիքը չունի:

Այն, թե ինչպես է Ալբերտն այսօր պայքարում իր արտաբերած ամեն բառի, ձեռքի ամեն շարժման ու հարազատի անունը հիշելու համար, միայն տեսնել է պետք: Ասում է, որ գիշեր ու զօր միայն վերականգնվելու մասին է մտածում, որ անգամ քնած ժամանակ է կոփում ձեռքերի մկաններն ու հավատում է, որ մի օր առաջվանն է լինելու՝ ուժեղ տղա, ով կարող էր մի ձեռքով երկու քույրերին միասին օդ բարձրացնել։ Արմինեն այս պահին մտածում է միայն որդու՝ մոտակա վիրահատություններից առաջ կենսական սպառված ուժերը վերականգնելու մասին: Բայց կա մի փաստ, որը թևաթափ է անում բոլորիս: Ալբերտի տեսողությունը մարում է:

 

Սրանք Ալբերտի աչքերի վերջին հետազոտության արդյունքներն են: Սևով նշված հատվածներն Ալբերտի տեսողության կորստի տոկոսներն են: Մեր բժիշկներն ասում են, որ այս հարցում անզոր են: Սակայն արտասահմանում Ալբերտի տեսողությունը հնարավոր է փրկել:

 

Իր կյանքի երկու կարևոր ու հիշարժան իրադարձությունները՝ սեփական 20 ամյակն ու մկրտությունը, Ալբերտը չի տեսել, որովհետև կոմայի մեջ է եղել: Սակայն բազում ուրախալի պահեր Ալբերտը դեռ կարող է տեսնել, եթե մեզանից յուրաքանչյուրն անկեղծորեն կամենա դա: Հոգսերի ու հույզերի մեջ խճճված այս ընտանիքն իսկապես օգնության կարիք ունի: Ու թող ոչ ոք չմտածի, թե իր փոխարեն մեկ ուրիշն է դա պարտավոր անել: Ալբերտը կանգնած է եղել մեր սահմանին այն օրերին, երբ մենք ազգովի աղոթում էինք մեր հայրենիքի փրկության համար, և ուրեմն՝ այսօր նրան ու նրա նման բոլոր տղաներին օգնելու համար մենք պարտավոր ենք միասնական լինել, հասնել՝ ինչով կարող ենք, օգնել՝ ինչպես  հնարավոր է, և լինել նրանց կողքին՝ որքան որ պետք լինի:

Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ հերթական անգամ կապ հաստատեցինք Արմինեի հետ Ալբերտի ինքնազգացողության մասին հարցնելու համար: Արմինեն ուրախ էր ու անչափ շոյված: Պատմեց, որ առավոտյան իրենց բնակարան էին եկել ՊՆ փոխնախարարն ու այլ զինվորականներ և ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ Ապրիլյան պատերազմում ցուցաբերած քաջության ու անբասիր ծառայության համար Ալբերտին  ՀՀ Նախագահի անունից պարգևատրել են «Մարտական ծառայություն» մեդալով: 

Ալբերտի մոր հետ կապ հաստատելու համար կարող եք գրել նրա  Facebook - յան էջին https://www.facebook.com/armine.kazaryan.123276?pnref=friends.search

Գումար փոխանցել կարող եք Ալբերտի հորաքրոջ հաշվեհամարներին՝ 

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան