Ուկրաինայի նախագահը չի մասնակցի ԱՊՀ-ի գագաթնաժողովին
ՄիջազգայինԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կներկայացնի դեսպանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:
«Ամենայն հավանականությամբ դա կլինի Մինսկում մեր դեսպանը»,-ասել է Կլիմկինը՝ պատասխանելով ԱՊՀ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի մասնակցության մակարդակին վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ լոգիստիկական հարցերը կլուծվեն մինչև վաղը:
Ավելի վաղ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստին:
ԱՊՀ-ի գագաթնաժողովում պլանավորվում է քննարկել միջպետական համագործակցության զարգացման հարցերը տնտեսական, հումանիտար և իրավապահ ոլորտներում: