Թրամփին չի աջակցում նահանգապետների եւ Կոնգրեսի անդամների թվից հանրապետականների 25 տոկոսը
ՄիջազգայինԱՄՆ-ի նահանգների նահանգապետների եւ Կոնգրեսի անդամների թվում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների քառորդ մասը չի աջակցում իր կուսակից եւ երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են USA Today թերթի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 11-ին:
«Նահանգապետների եւ Կոնգրեսի անդամների թվից հանրապետականների 25 տոկոսը հրաժարվում Է աջակցել Թրամփին,-նշվում Է հոդվածում:- Հանրապետական կուսակցության անդամ 31 նահանգապետներից, 54 սենատորներից եւ 246 կոնգրեսականներից, ընդամենը 331 մարդ, 87-ը չի պաշտպանում Թրամփի թեկնածությունը»:
Միլիարդատիրոջ նկատմամբ նման վերաբերմունքը հրատարակությունը համարել Է «Հանրապետական կուսակցության պառակտման բացառիկ ցուցադրություն»: «Ամերիկայի ժամանակակից քաղաքական պատմության մեջ չի եղել որեւԷ դեպք, երբ նման զանգվածային կարգով նախագահի պաշտոնի թեկնածուին հրաժարվեին աջակցել իր իսկ կուսակցության ընտրովի պաշտոնատար անձինք»,-գրում Է թերթը:
Ընդամենը Թրամփին դեմ են արտահայտվում Հանրապետական կուսակցության անդամներ հանդիսացող 56 կոնգրեսականներ, 20 սենատորներ եւ 11 նահանգապետներ: Նման իրավիճակը, հրատարակության կարծիքով, «ցույց Է տալիս, թե հանրապետականների համար որքան դժվար կլինի վերականգնել Թրամփի պարտության դեպքում»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը: