Մարին Լե Պենը մեղադրել է Օլանդին Պուտինի այցը Փարիզ խափանելու համար
ՄիջազգայինՖրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փարիզ խափանելու համար։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
«Կարծում եմ՝ հանրապետության նախագահը ցուցաբերել է միանգամայն անհավանական արհամարհանք՝ ժամանցային ծրագրի եթերում քննարկելով ռուսական պետության ղեկավարի հետ բանակցությունների հնարավորությունը»,- հայտարարել է Լե Պենը։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին նկատվում է վախեցնող միտում. նախագահ Օլանդը թույլ է տվել կտրուկ ելույթներ մի քանի գործող կամ նախկին համաշխարհային առաջնորդների հասցեին (Մեծ Բրիտանիա, Հունգարիա, ԱՄՆ)։
Երեկ այցի չեղարկման վերաբերյալ հիասթափություն էր արտահայտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ «Ես ափսոսում եմ քաղաքականության համար, որն անցկացվում է ներկայում Ռուսաստանի հանդեպ»,- հայտարարել էր նա։
Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը որոշել է չեղարկել այցը Փարիզ, քանի որ ծրագրից հանվել են որոշ միջոցառումներ։