Սեբաստիան Կուրցը բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
ՄիջազգայինԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը բացառվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քաղաքական գործիչը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույ ցում:
«Ես վստահ եմ, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին չի լինի»,- ասել է նա` հավելելով, որ նման տեսակետն իր հետ կիսում են Եվրոպայի շատ երկրների կառավարությունների ղեկավարներ: Կուրցի համոզմամբ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ է նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը:
«Մեծ տարբերություն կա նրա մեջ, թե Եվրոպայի շատ քաղաքական գործիչներ ինչ են մտածում ու ինչ են խոսում»,- նշել է Կուրցը` հավելելով, որ ամեն դեպքում Թուրքիայի հետ համագործակցությունից ամբողջությամբ հրաժարվել ևս պետք չէ: