«Նորմալ է, որ ինձ և Մեսսիին համեմատում են». Ռոնալդու
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ անդրադարձել է իր և Լիոնել Մեսսիի միջև համեմատությանը և նշել, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ մրցում է միայն խաղադաշտում:
«Նորմալ է, որ ինձ և Մեսսիին համեմատում են: Դա կյանքիս մի մասն է: Մեզ մոտ դրական մրցակցություն է: Դաշտից դուրս միմյանց հետ չենք շփվում, սակայն գործընկերներ ենք»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն: