Ադրբեջանում հարկերը չվճարելու պատճառով 11 մարդ ձերբակալվել են
ՄիջազգայինԱդրբեջանում հարկերից խուսափելու պատճառով 11 մարդ ձերբակալվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական կայքը:
Ադրբեջանի հարկերի նախարարության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն` 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկերից խուսափելու եւ ապօրինի գործունեություն ծավալելու հատկանիշներով հարուցվել է 339 քրեական գործ:
Հարկային հանցագործությունների նախնական քննության վարչությունում առկա ընդհանուր 719 քրեական գործում ներգրավված անձանցից 11-ը ձերբակալվել են, 95-ի նկատմամբ դատական գործընթաց է սկսվել:
Ադրբեջանում տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ հարկային ստուգումները շարունակվում են: