ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին` տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:«Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց Բալայանը:
Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարիԿազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջաններիմիջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀայաստանիՀանրապետության Նախագահ Սեր Սարգսյանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմը հայտարարել է, որ նրա ծրագրված այցելությունը չի կայանա` նախագահի մրսածության պատճառով: