Ֆիլիպինների նախագահը կմեկնի Չինաստան
ՄիջազգայինՉինաստանի ղեկավար Սի Ձինպինի հրավերով Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հոկտեմբերի 18-21–ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանն ու տարածաշրջանի որոշ երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերի պատասխանատվության գոտիների եւ ծովային սահմանների հարցում։
Հաագայի դատարանը հուլիսի 12-ին վճռել էր, որ Չինաստանը Հարավչինական ծովում ինը կետագծային գծի սահմաններում տարածքային հավակնությունների հիմքեր չունի։ Բացի այդ, դատարանը Սփրաթլիի (Նանշա) արշիպելագի վիճելի տարածքները կղզիներ չի համարում, եւ դրանք բացառապես տնտեսական գոտի չեն ձեւավորում։ Չինաստանն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում այդ որոշումը։