Նազարբաեւի դուստրը պատմել Է հոր առողջական վիճակի մասին
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իրեն զգալիորեն ավելի լավ Է զգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին լրւագրողներին հայտնել Է հանրապետության ղեկավարի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան:
Հոկտեմբերի 11-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Նազարբաեւը բուժվում Է մրսածության հետ կապված հիվանդությունից: Այդ կապակցությամբ մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը չեղյալ Էին հայտարարվել պետության ղեկավարի բոլոր միջազգային այցերը, այդ թվում՝ պաշտոնական այցը Հայաստան, իսկ մինչ այդ նաեւ Ադրբեջան:
«Արդեն զգալիորեն ավելի լավ Է»,- ասել Է Նազարբաեւան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի լիագումար նիստից հետո պատասխանելով նախագահի առողջական վիճակի եւ ինքնազգացողության վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: