Թաիլանդում հազարավոր մարդիկ են աղոթում այն հիվանդանոցի պատերի տակ, որտեղ բուժվում Է թագավորը
ՄիջազգայինԹաիլանդի մի քանի հազար բնակիչներ աղոթում են Բանգկոկի Սերիրաթ հիվանդանոցի պատերի տակ, որտեղ գտնվում Է 88-ամյա միապետ Պումիպոմ Ադուլյադեթը, որի վիճակը բժիշկները գնահատում են անկայուն:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հոկտեմբերի 12-ի երեկոյան այնտեղ են ժամանել թագավորական ընտանիքի անդամները: Հիվանդանոցի պատերի մոտ շարունակում են մարդիկ հավաքվել, որոնք ցանկանում են զորակցել իրենց միապետին: «Նորին մեծություն թագավորը Թաիլանդի սիրտն Է: Ես նրա համար կդադարեմ աղոթել միայն այն ժամանակ, երբ նա իրեն ավելի լավ զգա»,-ասում Է եկածներից մեկը՝ 42-ամյա դպրոցական ուսուցիչ Դոնափա Կլադբուփան: Այստեղ հավաքվածներից շատերը իրենց ձեռքում պահում են Ադուլյադեթի դ իմանկարները:
Թաիլանդի թագավորն արդեն մի քանի տարի գտնվում Է բժիշկների մշտական հսկողության ներքո: Սերիրաթ կլինիկայում նույնիսկ հատուկ հարկ Է սարքավորվել նրան բուժելու համար, այնտեղ մշտապես գտնվում Է նաեւ թագավորի կինը՝ Սիրիկիթը:
Ադուլյադեթը ներկայում աշխարհում ապրող բոլոր միապետներից, ինչպես նաեւ իր բոլոր նախորդներից ավելի երկար Է թագավորում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: