Թույլ չենք տալու, որ Թուրքիան անցնի նախագահական համակարգի. ընդդիմադիր կուսակցության առաջնորդ
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է նախօրեին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է անցնել կառավարման նախագահական համակարգին: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Մենք նման թեմայի քննարկմանն անգամ չենք մասնակցի, և թույլ չենք տա, որ կառավարման նման համակարգը տեղ գտնի Թուրքիայում, մեր դիրքորոշումն անփոփոխ է», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Յըլդըրըմն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբերի ղեկավարների նիստի ընթացքում հայտարարել էր, որ երկրում գործող խորհրդարանական համակարգը վաղուց իրեն սպառել է և որ իրենք քայլեր են ձեռնարկում որքան հնարավոր է շուտ նախագահական համակարգին անցում կատարելու համար: