Իրանի իշխանությունները հայտնել են օտարերկրյա ահաբեկիչների ձերբակալելու մասին
ՄիջազգայինԻրանի իշխանությունները հայտարարել են օտարերկրյա ահաբեկիչների խմբի ձերբակալելու մասին: Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավիի տեղեկացմամբ՝ Ֆարս նահանգում «Աշուրայի եւ Թասուայի սգո արարողության ժամանակ ծրագրվող անմարդկային հանագործություն» է կանխվել:
IRIB-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ գործողության ընթացքում օտարերկրյա ահաբեկիչներ են ձերբակալվել, նրանց մոտից շուրջ 100 կգ պայթուցիկ նյութեր եւ սարքավորումներ են առգրավվել: