Վարչապետն առաջարկեց տեխնիկական որոշ հարցեր չմտցնել կառավարության նիստի օրակարգ
Քաղաքական
Արմենպրեսի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ ինչպես անել, որպեսզի նմանատիպ հարցերը հանվեն կառավարության նիստի օրակարգից և հետաքրքրվեց, թե երբ է լրանալու որոշումների ապակենտրոնացման վերաբերյալ հանձնարարականի ժամկետը:
Հարությունյանն ասաց, որ ժամկետը լրանում է հոկտեմբերի 28-ին, սակայն կան հարցեր, որոնք պահանջելու են օրենսդրական փոփոխություններ: Նա առաջարկեց տեխնիկական բնույթի հարցերն առանց քննարկման նիստում հաստատել, իսկ եթե որևէ մեկն առարկի, նոր այն դրվի քննարկման: Միաժամանակ, Հարությունյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է պատրաստել ՀՀ Նախագահի հրամանագիր: