Երևան, 21.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


Գայանե Ասլամազյան. «Ես շատ խիստ մայր եմ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։

Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։

Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։

Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

- Դեռահասության փուլն ամենաբարդն է, երեխաներն ավելի ըմբոստ են դառնում։ Բախումներ հաճա՞խ են լինում։

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ ես միշտ շեշտը դրել եմ իր կրթության վրա։ 5 տարեկանից որդիս ստացել է կողմնակի կրթություն՝ նկարչություն, լեզուների իմացություն, երաժշտություն, քանդակագործություն։ Բնականաբար, երբ դու երեխայի առօրյան լցնում ես նման հետաքրքրություններով, կարող է բախում լինել։ Սա լինում է ավելի մեծ տարիքում, երբ նա արդեն հասունանում է, ունենում է իր սեփական հետաքրքրությունները։ Սակայն մենք գտանք այլ կոմպրոմիս․ փորձեցի իր կրթական ծրագիրը համապատասխանեցնել իր հետաքրքրություններին։ Օրինակ, երբ իր մոտ առաջնային դարձավ նկարչությունը, մենք փոխեցինք դպրոցը, և նա գնաց նկարչական դպրոց։ Երբ հասկացանք, որ թեև սիրում է նկարչություն, դա չի լինելու իր մասնագիտությունը, սկսեցինք կենտրոնանալ իր մասնագիտության վրա, որպեսզի նա ստանա այն կրթությունը, որն իր սրտին մոտ է՝ չմոռանալով լեզուների ուսումնասիրությունը: Պարզ է, որ այդ քանակի ճնշումը բերում է հակադարձման, յուրաքանչյուր բան անպայման հակասվում է, կապ չունի՝ հիմք կա՞, թե՞ ոչ, գալիս է մի տարիք, երբ ուզում ես հակասել ամեն ինչին։

- Այդ ըմբոստության ժամանակ ի՞նչ քայլերի եք դիմում։

- Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ մեր ընտանիքում, եթե այն ամբողջական լիներ։ Քանի որ հիմնականում միայն ես եմ պատասխանատու երեխայի դաստիարակության համար, բնականաբար, խիստ դերն ինձ է հասել։ Մինչև տատիկն ամեն ինչ անում է իր թոռնիկի համար, մայրիկը միշտ գալիս է, հասնում դժվարին պահերին։ Անհրաժեշտության դեպքում խիստ եմ լինում և լուծում տալիս ծագած խնդրին։ Ես շատ խիստ ծնող եմ։ Ընդհանուր առմամբ՝ իմ լուծումներն ու որոշումները շատ խիստ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններն ազնիվ չեն։ Այդ խստությունն ունի իր դրական կողմը։ Եթե պետք է խստություն, այն կա, եթե պետք է արգելք, արգելք կա, եթե պետք է խրախուսել, խրախուսվում է։

Մարդիկ, հատկապես՝ երեխաները, միանգամից զգում են՝ երբ ես նրանց խաբում, երբ ես դու սխալ, իրենք՝ իրավացի։ Եթե նրանք իրավացի են, անգամ շատ խիստ լինելու դեպքում ոչինչ չես կարող անել, որովհետև իրենք գիտեն իրենց իրավունքները։ Մեր պարագայում այդ սահմանը միշտ հստակ է եղել։ Նա միշտ իմացել է, որ իր սխալի դեպքում  կլինեն խիստ լուծումներ, իսկ եթե իրավացի է, իր խոսքը պետք է լինի առաջնային։ Դրա համար այդ խստությունը չի վերածվում դաժանության, դա անհրաժեշտություն է։

- Խստությունից ձեր ընկերությունը չի՞ տուժում։

- Չէ, որովհետև մեկը մյուսին չեն խանգարում։ Եթե ամեն ինչ ազնիվ է, ինչո՞ւ ընկերությունը պետք է տուժի։ Ընկերությունը մնում է ընկերություն, բայց ես չեմ համարում, որ պետք է երեխաներին բարձիթողի մեծացնել։ Ես չեմ սիրում անկառավարելի երեխաների, չեմ ընկալում ծնողերի, ովքեր ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին, արդյունքում երեխաները պարզապես չգիտեն՝ որն է կյանքի դժվարությունը։ Որքան էլ դու նրան փաղաքշես, փորձես ամեն ինչ անել իր փոխարեն, կգա մի օր, երբ ինքը կբախվի իրականությանը։ Կարծում եմ՝ նա պետք է պատրաստ լինի։

- Այս դեպքում շատ նուրբ է ազատությունը չսահմանափակելու եզրագիծը։ Կարողանո՞ւմ եք պահել այդ սահմանը։

- Առհասարակ ծնող լինելը շատ բարդ է, դա կյանքի ամենակարևոր և դժվար քննությունն է։ Այդ սահմանը երբեք չես զգա ու չես հասկանա։ Արդյունքը տեսնում ես շատ տարիներ անց։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ասել՝ ես ճիշտ էի յուրաքանաչյուր լուծման ժամանակ։ Էլեմենտար մի բան ասեմ. երբ խնդիրը վերաբերում է ինձ, ես շատ արագ կողմնորոշվում եմ, բայց երբ վերաբերում է տղայիս, այնքան բարդ է, որովհետև դու գործ ունես մի մարդու կյանքի, ճակատագրի հետ, դա մեծ պատասխանատվություն է։

- Դուք ավելի մեծ կենսափորձ ունեք։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ իր փոխարեն որոշում կայացնեք։

- Բոլոր ծնողներն էլ այս տարիքում ինչ-որ չափով իրենք են կայացնում երեխաներին վերաբերող որոշումները։ Դա նորմալ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ Սովորաբար երեխայի հետ խնդիր է լինում, երբ նա պետք է սովորի, բայց ուզում է խաղալ։ Դա բնական խնդիր է։ Եթե զգում ես, որ երեխան ունի նախասիրություններ, չպետք է ստիպես նրան զբաղվել նրանով, ինչ չի ուզում։ Ծնողի ֆունկցիան ոչ մինչև վերջ երեխայի կյանքն ու ճակատագիրը կառավարելն է, այլ ուղղություն տալը, ապագայի համար լավ հիմք ստեղծելը։

Ես երբևէ որոշում չեմ կայացրել տղայիս փոխարեն՝ առանց իր կարծիքը հաշվի առնելու։ Որոշում կարող էր լինել, օրինակ, որ չդադարի անգլերեն պարապել, երբ սովորում է գերմաներեն, բայց ինքն է որոշում՝ ինչ մասնագիտություն է ուզում, ինչպես է տեսնում իր կյանքը, ինչ-որ հարաբերություններում իր համար ինչն է կարևոր։

- Հասել եք մի տարիքի, երբ Ձեր որդին էլ է ձևավորվել որպես անձ, իր ազդեցությունն էլ Ձեզ վրա է մեծացել։ Երբ ընտանիքում հայր չի լինում, տղա երեխաներն ավելի խիստ են լինում մայրիկների հանդեպ։ Ինքն էլ Ձե՞ր հանդեպ է խիստ։

- Իհարկե, շատ մեծ ազդեցություն ունի։ Ես առաջին իսկ օրվանից ապրել եմ՝ հաշվի առնելով, որ ես ունեմ տղա, որը հասարակության մասնիկ է։ Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե աղջիկ ունենայի, բայց իր դեպքում շատ ուշադիր եմ։

Լինում են դեպքեր, երբ դրսևորվում է նրա խստությունը, քանի որ ինքն ունի իր հստակ տեսլականը տարբեր երևույթների վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ՝ այնքան բարի ու ջերմ է, չեմ կարող ասել, որ շատ խիստ է։ Ես իր հանդեպ շատ ավելի դաժան եմ, քան ինքը՝ իմ։)

Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր են։ Յուրաքանչյուր մայր երևի սիրված է զգում իրեն, բաց ես՝ առավել։) Միշտ զգացել եմ իր սերը, ուշադրությունը, կարևորությունը։ Ինձ նախապես ամեն ինչ ներված է։)

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ սխալներ թույլ տալիս է։ Հուսով եմ՝ մեր պարագայում այդ սխալները քիչ են, և վերջում, երբ երկուսով հետ կնայենք, կհասկանանք, որ ամեն ինչ լավ է եղել։

- Դուք երիտասարդ եք և դեռ կարող եք դասավորել Ձեր կյանքը։ Նա ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

- Եթե անկեղծ լինեմ, չեմ պատկերացնում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ անձնավորությունն ով և ինչպիսին կլինի։ Տղաս էլ է մեծանում, բնականաբար, իր աշխարհընկալումն էլ է փոխվում, բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչպես կընդունի։

- Եղե՞լ են հնարավորություններ, որոնք բաց եք թողել։

- Դժվար է այդպես ասել, երբ մտածելակերպդ ձևավորում է, դու ապրում ես ինչ-որ բանաձև ընդունած, չես էլ նկատում՝ կողքիդ ինչ կա։ Այսինքն՝ ես իմ կյանքում կարևորում եմ իմ տղային, ինչ-որ չափով իմ կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում եմ իրենով։ Մինչ օրս դեռ այդպես է։

- Գալիս է մի տարիք, երբ պետք  է բաց թողնել երեխային։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա։

- Այ դա շատ դժվար է, երբ պետք է բաց թողնես և հասկանաս, որ ինչ-որ սահմաններ կան, այլևս չես կարող զանգել, ստուգել՝ ինքը որտեղ է, հասկանաս, որ պետք է դիրքերդ զիջես այլ մարդու։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է ստացվելու, երևի շատ բարդ է լինելու, բայց ես լի եմ լավատեսությամբ։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՔոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակը