Հայաստանն ու Տաջիկստանը խորացնում են համագործակցությունը կապի ոլորտում
ՔաղաքականԿառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Տաջիկստանի միջև կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում:
«Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի և Տաջիկստանի տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը, ինչպես նաև հնարավորություն կտա գործարար կապեր ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը: