Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Խորհրդի նստաշրջանին
ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պետության ղեկավարը մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի գործունեության գերակա ուղղությունների վերաբերյալ Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության շրջանում»,-նշվում Է հաղորդագրության մեջ: