Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
ՔաղաքականԵվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԵԽԽՎ նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտնել իր պատրաստակամությունը նպաստելու խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղված ջանքներին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության օրակարգին։ Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին (#nohatenofear)» նախաձեռնությանը, որը մեկնարկել է 2016թ. հունիսին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։