Ղազախստանի վարչապետը ժամանել է Հայաստան
ՔաղաքականՀայաստան է ժամանել Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Երևանի «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Ղազախստանի վարչապետին դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սագինտաևը Հայաստան է ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: