Նիգերիայի առաջին տիկինն ամուսնուց պահանջել Է փոխել կառավարությունը
ՄիջազգայինՆիգերիայի առաջին տիկին Աիշա Բուխարին սպառնացել Է, որ իր ամուսնուն եւ երկրի նախագահ Մոհամադ Բուխարիին չի աջակցի հաջորդ ընտրություններում, եթե նա չփոխի երկրի կառավարության կառուցվածքը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Նախագահը չի ճանաչում, օրինակ՝ այն 50 հոգուց 45-ին, որոնց նա նշանակել Է, եւ ես նրանց նույնպես չեմ ճանաչեմ, չնայած այն բանին, որ ես նրա կինն եմ արդեն 27 տարի»,-հայտարարել Է նա BBC-ին տված հարցազրույցում:
Առաջին տիկնոջ խոսքով՝ այդ մարդիկ չեն ընդունում իր ամուսնու եւ նրա գլխավորած «Կոնգրես՝ առաջադիմական փոփոխությունների օգտին» կուսակցության հայացքները: Դեռ ավելին, նրանց նշանակումների հետեւում, նրա խոսքով՝ կանգնած Է եղել «մի քանի մարդ»:
Նիգերիայի նախագահի հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2019 թվականին: Աիշա Բուխարին հայտարարել Է, թե իր ամուսինը դեռեւս իրեն չի հայտնել՝ պատրաստվում Է նա արդյոք դրանց մասնակցել: