Քուրդ զինյալները Մարդին-Դիարբեքիր ճանապարհին նոր հարձակում են իրականացրել
ՄիջազգայինԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները նոր հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները Մարդին-Դիարբեքիր ավտոճանապարհին զինվորական մեքենայի անցնելու ժամանակ հեռկառավարման սարքի միջոցով գործ են դրել նախապես տեղադրված պայթուցիկը:
Պայթյունի հետևանքով երեք զինվոր մահացել են: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի վաղ քրդերը մեկը մյուսի հետևից հարձակումներ էին իրականացրել Վանի Բաշքալե գավառում, Դիարբեքիրի Քուլփ գավառում, Ադըյամանում և Հաքքարիում: