Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը կարգավորել է Սահմանադրական խորհրդի որոշման հետ հակասությունները. ֆրանսիացի սենատոր
ՔաղաքականՖրանսիայի «Հավասարության և քաղաքացիության» օրենքում փոփոխությունների միջոցով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը հնարավոր է եղել դուրս բերել խոսքի ազատությանն առնչվող խնդիրների հետ բախումից, որոնք 2012թ-ի փետրվարին նշվել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ օրենքի վերաբերալ քննարկումների ժամանակ հանդես է եկել Օ դը Սենը ներկայացնող կոմունիստ հանրապետականների խմբակցությունից սենատոր Բրիժիթ Գոնթիե-Մորենը:
«Այս նոր օրենքը կոչված է հանդարտեցնելու երբեմն մասնատված հասարակությանը: Օրենքի այս հոդվածն Ազգային ժողովում ընդունվել է միաձայն, այն առնչվում է ճանաչված բոլոր ցեղասպանություններին, այդ թվում 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը, որը ճանաչվել է 2001թ-ին»,- նշել է Բրիժիթ Գոնթիե-Մորենը