Մալայզիայի իշխանությունները 3 գյուլենականների են հանձնել Թուրքիային
ՄիջազգայինՄալայզիայի իշխանությունները Թուրքիային են հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք մարդու:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Գործակալության տվյալներով` կասկածյալներին հանձնելու մասին կողմերը պայմանավորվել են անցյալ շաբաթ` Չավուշօղլուի և Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հանդիպման ընթացքում:
Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ Թուրքիան շարունակելու է պայքարել Գյուլենի կազմակերպության մեջ մտնող բոլոր կառույցների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: