Հաիթիում «Մեթյու» փոթորիկի պատճառով հետաձգված նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին
ՄիջազգայինՀաիթիում հետաձգված նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, որպեսզի մարդիկ հասցնեն ուշքի գալ «Մեթյու» կործանարար փոթորիկի ավերածություններից և ի վիճակի լինեն քվեարկելու:
Ինչպես հայտնում է Reuters-ը` այս մասին տեղեկացրել է երկրի ընտրական խորհրդի նախագահը: Ընտրական խորհրդի նախագահը հավելել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 29-ին:
Հիշեցնենք, որ «Մեթյու» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը Հաիթիում մոտեցել էր 1000-ի: