Եմենցիները Արաբիայի տարածքում սպանել են 40 սաուդցի զորայինների
ՄիջազգայինԵմենի «Ալ-Մասիրա» հեռուստակայանը հրապարակել է Արաբիայի Նաջրանում սաուդցի 40 զորայինների սպանվելու տեսագրությունը:
Հաղորդման մեջ նշվում է, որ Եմենի բանակն ուրբաթ օրը Նաջրանի տարածքում գտնվող Բաղըայի սահմանակետում հրթիռային հարձակումէ իրականացրել Սաուդյան Արաբիայի զինվորական ավտոշարասյան վրա:
Հարձակման հետևանքով վիրավորվել են մեծ թվով սաուդցի զորայիններ:
Համաձայն այս հաղորդման, հարձակման ընթացքում ոչնչացվել են սաուդցիների «Աբրամզ» տեսակի երեք տանկեր և 6 զրահապատ ավտոմեքենա:
Վերջին շաբաթների ընթացքում եմենցի ուժերը մի քանի անգամ սահմանային տարածքներում բախվել են սաուդցիների հետ:
Բախումների հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ սաուդցի զորայիններ: ԴՊաշտոնական Ռիադը լռում է Եմենի պատերազմում իր զորայինների սպանվելու կապակցությամբմ:
Եմենի պատերազմում Արաբիան հաճախ օգտագործում է արգելված զենքեր, այդ թվում` ԱՄՆ-ում ու Բրիտանիայում արտադրված կասետային ռումբեր, ինչի հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: