Թուրքիայի ոստիկանությունը Գազիանթեփում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 19 զինյալի
ՄիջազգայինԹուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ քաղաքում ոստիկանությունը ձերբակելել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 19 անդամի, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Գազիանթեփի նահանգապետ Ալի Յերլիկայան:
«Ձերբակալվել է 19 կասկածյալ, առգրավվել է 15 կգ տրոտիլ և հակատանկային ականներ»,- ասել է Յերլիկայան լրագրողներին: Նրա խոսքով` ահաբեկիչները պատրաստվել են հարձակվել մշակութային կենտրոնի վրա: