Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որոշումը կարող է ընդունվել մոտակա օրերին
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը կարող է ընդունվել մի քանի օրվա ընթացքում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, և նախագահ Օբաման դիտարկում է մի քանի տարբերակ… Մենք կշարունակենք դա քննարկել և կհասկանանք՝ ինչ անել մոտակա մի քանի օրերի ընթացքում»,- ասել է Քերին Սիրիայի կարգավորման հանդիպման ժամանակ Լոնդոնում: