Հռոմի պապը յոթ բարեպաշտների է սրբադասել
ՄիջազգայինՀոկտեմբերի 16-ին Հռոմի պապը սրբադասման արարողություն է կատարել՝ սուրբ հռչակելով կաթոլիկ եկեղեցու յոթ երանելիներին՝ երկու նահատակների, վանական միաբանությունների երեք հիմնադիրների, մեկ հասարակ հոգեւորականի ու մեկ միանձնուհու։ Արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում սուրբ Պետրոսի տաճարի առջեւի հրապարակում, հայտնում է DW-ը։
Սրբադասվել են ֆրանսիացի Սողոմոն Լեկլերկը (1745 - 1792) ու մեքսիկացի Խոսե Սանչես Դել – Ռիոն (1913 - 1928), որոնք իրենց երկրներում հեղափոխությունների զոհն են դարձել։
Վանական միաբանությունների երեք սրբադասված հիմնադիրներից ամենահայտնին իտալացի Լյուդովիկ Պավոնին է (1784 - 1849), որը 1847 թ․ հիմնել էր աղքատներին ու գործազուրկ երիտասարդներին օգնող միաբանություն։
Իսկ իտալացի Ալֆոնսոն Մարիկո Ֆուսկոն (1839-1910) հիմնել էր կանացի վանական միաբանություն, որը օգնում էր աղքատ գյուղացիներին։ Իսպանացի եպիսկոպոս Մանուել Գոնսալես Գարսիան (1877 - 1940) երկու վանական միաբանության հիմնադիր է եղել։
Սրբադասվել են նաեւ արգենտինացի հասարակ հոգեւորական Խոսե Գաբրիել դել Ռոսարիո Բրոչերոն (1840 - 1914), որն իր կյանքը նվիրել էր աղքատներին ու հիվանդներին օգնելու գործին, եւ ֆրանսիացի միանձնուհի Էլիզաբեթ դե լա Տրինիտեն (1880 - 1906)։