«Մեթյու» փոթորկից Հյուսիսային Կարոլինայի վնասը կազմել է 1,5 մլրդ դոլար
Միջազգային«Մեթյու» փոթորկից ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի կրած վնասը կազմել Է 1,5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Նահանգի իշխանությունների գնահատման համաձայն՝ փոթորկի հետեւանքով տուժել են 100 հազար տուն, ձեռնարկություններ եւ վարչական շենքեր:
«Մեթյու» փոթորիկն ամենահզորն Է դարձել Ատլանտիկայում 2007 թվականից ի վեր: Հայիթիից հետո, որտեղ զոհերի թիվը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գերազանցել Է 470-ը, փոթորիկը հարվածել Էր ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: