Պակիստանում առնվազն 27 մարդ է զոհվել երկու ավտոբուսների բախման հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 27 մարդ Է զոհվել, եւս ավելի քան 50 հոգի վիրավորվել հոկտեմբերի 17-ի առավոտյան Պակիստանի Փենջաբի նահանգում երկու ավտոբուսների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Geo TV պակիստանյան հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ավտոբուսներից մեկը Պակիստանի հարավի Կարաչի նավահանգստային քաղաքից ուղեւորվում Էր Բահավալկուր, մյուսն ընթանում Էր Ֆեյսալաբադ-Սադիկաբադ (քաղաքներ Փենջաբի նահանգում) երթուղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: