Աֆղանստանի փոխնախագահը վիրավորվել Է «Թալիբանի» զինյալների կողմից
ՄիջազգայինԱֆղանստանի փոխնախագահ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը վիրավորվել Է «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Khaama Press գործակալությունը:
Դուստոմը դարանն Է ընկել երկրի հյուսիսի Ֆարյաբի նահանգում, երբ անվտանգության ծառայության պահակախմբին ուղեկցում Էր Գորմաչի շրջան, որը թաքիբները գրավել են անցած շաբաթ:
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան հավաստել Է, որ փոխնահագահը թեթեւ վիրավորված Է, եւ հավելել Է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
Թուրքական Անադոլու գործակալությունը նշում Է, որ պահակախմբի վրա հարձակման հետեւանքով աֆղանցի 15 ուժային Է զոհվել, եւս 20-ը վերքեր են ստացել:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ զինյալները Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ կատաղի բախումներից հետո գրավել են Գորմաչի շրջանը:
TOLO News հեռուստաալիքը հայտնել Է, որ հոկտեմբերի 17-ին թալիբները գրոհ են սկսել Մեյմենե քաղաքի՝ Ֆարյաբի նահանգի վարչական կենտրոնի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: