Մեծ Բրիտանիան կորցրել է իր տեղը ներդրումային առումով գրավիչ երկրների հնգյակում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու որոշումg ընդունելուց հետո կորցրել Է իր տեղը առավել մեծ ներդրումային գրավչություն ունեցող երկրների հնգյակում:
Այդ մասին հաղորդվում Է Ernst & Young կոնսալտինգային ընկերության կողմից պատրաստված զեկույցում:
Ինչպես նշում են փորձագետները, պոտենցիալ ներդրողներին, առաջին հերթին Եվրամիության երկրներից, վախեցնում են անորոշությունները, որոնք կապված են Brexit-ի հետ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական այլ փոփոխություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի վերահաս ընտրությունները:
Ernst & Young-ի տվյալներով՝ այժմ Մեծ Բրիտանիան յոթերորդ տեղում Է համաշխարհային ներդրումային վարկանիշում, նրան գերազանցում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան եւ Ճապոնիան:
Ընկերության նախորդ ուսումնասիրության արդյունքների համաձայն, որն անցկացվել Էր ապրիլին, Միացյալ Թագավորությունը երկրորդ տեղում Էր: