Վրաստանի զինված ուժերը 2017 թվականին կներառեն 37 հազարից ոչ ավելի մարդ
ՄիջազգայինՎրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն օրենսդիր մարմնի ֆինանսաբյուջետային կոմիտեին ներկայացրել Է Վրաստանի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի որոշումը:
Խորհրդի որոշման համաձայն՝ զինված ուժերը 2017 թվականին կներառեն 37 հազարից ոչ ավելի մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Այդ որոշումը ոչինչ չի փոխում, քանի որ ինչպես ընթացիկ, այնպես Էլ անցած տարիներին երկրի զինված ուժերի թվաքանակը չի գերազանցել 37 հազարը:
Հանրապետության զինված ուժերի թվաքանակը հաստատելու Է խորհրդարանը: