Աշոտ Մարգարյանը նշանակվել է Կարեն Կարապետյանի օգնական
ՔաղաքականՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.amկայքում:
Մինչ այս Աշոտ Մարգարյանը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականի պաշտոնը: Մարգարյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է: Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: