Եկանք համաձայնության և միասնական գնում ենք երկրորդ ընթերցման. Վ. Բաղդասարյան
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, հայտնեց, որ հինգ քաղաքական ուժեր բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության։
«Կարևոր էր, որ 5 քաղաքական ուժերն այս անգամ էլ եկան ընդհանուր համաձայնության: Երկար ամիսների աշխատանքը իզուր չի անցել, եկանք համաձայնության և միասնական գնում ենք երկրորդ ընթերցման»,- ասաց Բաղդասարյանը:
Ինչպես ասաց պատգամավորը, հարկավոր էր տարանջատում կատարել դիտավորությամբ կատարված գործողության և անփութությամբ կատարված գործողության միջև, և դրա շուրջ էլ եկել են համաձայնության:
«Ինչ վերաբերում է տուգանքներին և պատժամիջոցներին, ապա պատիժները, բոլոր առումներով, մեղմացվել են: Տուգանքի չափը մինչև 800 հազար դրամ է, իսկ ազատազրկումը կլինի 2 տարի, այսինքն` մեղմացվել է»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մատնությունը դիտավորյա՞լ է, թե՞ ոչ, արդեն կորոշի դատարանը: