ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը կստեղծեն միջկուսակցական հանձնախումբ
ՔաղաքականՍԴՀԿ Հայաստանի վարչության գրասենյակում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համատեղ ժողով, որի ընթացքում քննարկվել են ներքին քաղաքական և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի դիվանից, կողմերը որոշել են ստեղծել միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումեր իրականացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: