Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: