Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


«Մեր սերը երբեք չի ծերանա». BlogNews-ի ֆոտոնախագիծը Նորքի տուն-ինտերնատից

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Շատ հայկական մի կենաց կա, որն հնչում է բոլոր հարսանիքների ժամանակ՝ «Մի բարձի ծերանաք», և որքան էլ երիտասարդների համար վախեցնող լինի ծերանալու միտքը, սա համարվում է զույգին ուղված լավագույն բարեմաղթանքը: Մեկ կենացով մաղթում են երկար ապրել և միշտ միասին լինել. հայերիս համար դա մեծ բախտավորություն է:

Ասում են՝ պետք չէ վախենալ ծերանալու մտքից. չէ որ դա մեր կյանքի հետագծի ամենակարևոր ու իմաստուն հատվածն է, դա ապրած տարիները, արածն ու չարածը ի մի բերելու, հիշելու ու վերլուծելու ժամանակն է, և պարզապես ժամանակն է հանգիստ ու առանց մի բան չհասցնելու վախի ապրելու...հատկապես, երբ ձեր կողքին է ձեր կյանքի ընկերը, ամենահավատարիմ մարդն, ում հանդեպ ձեր սերը, երբեք չի ծերանում:

BlogNews.am-ը ձեզ է ներկայացնում «Մեր սերը երբեք չի ծերանա» հատուկ ֆոտոնախագիծը, որն իրականացրել ենք Նորքի տուն-ինտերնատում: Ձեզ կծանոթացնենք տուն-ինտերնատում բնակվող ամուսինների հետ:

Տուն-ինտերնատի բնակիչներն արդեն գիտեին, որ իրենց լրագրողներ են հյուր գնալու և անհամբեր մեզ էին սպասում իրենց  փոքրիկ «տներում»: 

Առաջինն հյուընկալվեցինք  72-ամյա Խորեն պապիկի և 66-ամյա Նանուլի տատիկի տանը: Երբ ներս մտանք Նանուլի տատիկն ու կողքի սենյակի հարևանուհին համակարգչի դիմաց նստած երաժշտություն էին լսում:

Փոքրիկ սենյակը շատ համեստ կահավորված էր, ամեն բան խնամքով ու կոկիկ. պատուհանագոգին  Նանուլի տատիկի աճեցրած  ծաղիկներն էին, իսկ կողքին գեղեցիկ ծաղկամանի մեջ տուն-ինտերնատի այգուց Խորեն պապիկի բերած վարդը: Այնքան ջերմ ու լուսավոր էր սենյակը, որ առաջին րոպեներից զգացվում էր, թե ինչքան սեր ու հոգատարություն կա այդ պատերի ներսում:

46 տարվա ամուսինները տուն-ինտերնատ են եկել միասին, նրանք չունեն երեխաներ: Նանուլի տատիկը ժպիտով է հիշում իրենց ծանոթության պատմությունը: Այն ժամանակ Խորեն պապիկը Ջավախքից եկել էր Մցխեթի իր բարեկամներին հյուր և որոշել էր նրանց օգնությամբ իր համար հարսնացու գտնել: Ոչ ոքի չհավանելով, որոշել է հետ վերադառնալ և կայարանում շատ պատահաբար հանդիպել է իր կյանքի միակ սիրուն: Նանուլի տատիկն իր ապագա ամուսնուն տեսել էր իր երազներից մեկում և  հիշելով երազի երիտասարդին, սիրահարվել  է առաջին հայացքից: Բայց մայրը դեմ է եղել նրանց հարաբերություններին: 

«Սիրուն ջահել էի, խիտ գանգուր մազերով, գեղեցիկ հագնված, կարմիր փողկապով: Ինձ հենց տեսավ, գժվավ, իրեն ուզող ջահելներ շատ կային, բայց ինձ տեսնելուն պես, բոլորին մոռացավ: Մայրը մի ամիս տանջեց ինձ, չէր տալիս աղջկան: Շատ գնացի եկա, էլի չտվեց: Բայց ես իմ սիրուն հասա ու փախցրեցի Նանուլիս: Մարալ էր, մարալ, ջեյրան, իմ Նանուլը...»:

«Ամենակարևորն ամուսնության մեջ իրար զիջելն է, համբերելը: Վեճերի ժամանակ ամուսիններից մեկը պետք է առաջինը լռի, չհասնի վիրավորելուն և հիշի, որ միևնույն է՝ շարունակելու են միասին ապրել ու հաջորդ վայրկյանին այդ վիրավորանքը կթունավորի ու կխորտակի իրենց կյանքը: Մեկ-մեկ ինձ ջղայնացնում է, բայց ասում եմ, լավ, քո ասածն է, կնիկս: Մենք մի ամբողջ 46 տարի ուս ուսի տված, իրար ձեռք բռնած ապրում ենք ու դժգոհ չենք մեր ընտրությունից: Արև, ջերմություն և ժպիտ, սա է մեր ամուր ընտանիքի ու սիրո բանաձևը: Ես իմ Նանուլին շատ եմ սիրում, առանց իրեն կյանք չունեմ»:

Նանուլի տատիկը գրանցված է սոցիալական ցանցերում և ակտիվ հետևում է  համացանցային անցուդարձին: Հաճախ է մեկնաբանություններ գրում կայքերում, շփվում է հայ հայտնիներից շատերի հետ և առանձնակի սիրում է Անի Երանյանին, ում ստորագրությունը պահում է իր սիրելի գրքի մեջ: 

Երբ հեռանում էինք սենյակից, Խորեն պապիկը մեզ հրավիրեց իրենց «Ոսկե հարսանիքին»:

«Երեխեք ջան, 4 տարի հետո ոսկե պսակ պիտի անեմ, կգաք...»:

 

Հաջորդ սենյում բնակվում էին 88-ամյա Հրաչ պապիկն ու 84-ամյա Սառա տատիկը: 17 տարի տուն-ինտերնատում բնակվող Հրաչ պապիկին (Հրաչ Գրիգորյան) շատերն են ճանաչում: Նա զբաղվում է բուսաբուժությամբ,  բազմաթիվ դեղատոմսերի հեղինակ է և շատերն է օգնել հաղթահարել ծանր հիվանդությունները: Զույգը ծանոթացել է տուն-ինտերնատում: 

«Սառան ինսուլտ էր տարել և շաքարային դիաբետ ուներ: Ես էլ ասեցի, որ մասնագիտությամբ բուսաբույժ եմ, կարող եմ օգնել իրեն, խնամել: Որոշեցինք միասին ապրել, իրար թև ու թիկունք լինել: Գնացի  Սառայի մայրիկից խնդրեցի դստեր ձեռքը և ստացա նրա օրհնանքը: Արդեն 5  տարի է Սառան իրեն համեմատաբար լավ է զգում ու չի դժգոհում առողջական վիճակից: Խստորեն հետևում եմ իր առողջությանը, նույնիսկ վերելակից թույլ չեմ տալիս օգտվի, որ աստիճաններով իջնի- բարձրանա, շատ քայլի»,- իրենց ծանոթության մասին պատմում է Հրաչ պապիկը:

«Դե ես արդեն շատ ծեր էի, և խմանքի կարիք ունեի: Գայթակղվեցի Հրաչի առաջարկով, որ բժիշկ է ու իմ մասին հոգ կտանի, սիրտս գրավեց: Մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել, որ նրա հետ եմ կյանքս կապել, ինձ լավ եմ զգում: Շատ լավ է խնամում ինձ, նույնիսկ իմ  ճաշն է ինքը եփում, բերում, որ ուտեմ»:

Հարցին արդյոք խանդում է Սառա տատիկին, Հրաչ պապիկը պատասխանեց. «Բա կխանդեմ, ինչ կանեմ, այսպիսի սիրուն կին ունեմ: Առանց իրեն ես ի վիճակի չեմ ապրել, առանց ինձ՝ ինքը»: Բայց  Սառա տատիկի խոսքով ամուսինն  ավելի հաճախ է խանդի առիթ տալիս՝ գեղեցիկ կանանց կոմպլիմենտներ անելով: 

Տարեց զույգը երիտասարդներին խորհուրդ տվեց մինչև ամուսնանալը իրար լավ ճանաչել, կայանալ, հասուն մարդ դառնալ, հետո նոր միասին ապրելու և երեխաներ ունենալու որոշում կայացնել: Երեխաները պետք է ծնվեն վեճերից ու անառողջ խոսակցություններից զերծ ընտանիքներում: 

Մյուս գեղեցիկ ու լուսավոր ընտանիքը 83-ամյա Հարություն պապիկինն  և 82-ամյա Անուշ տատիկինն էր: Փոքրիկ ու ջերմ սենյակի  պատերին ամենուր  փակցված էին ամուսինների տարբեր տարիների լուսանկարները:

«Հ՞ը, Անուշս, պատմեմ մեր բոլոր գաղտնիքները,-ժպտալով կնոջն էր նայում Հարություն պապիկը,- Անուշս ինձանից մի փոքր նեղացել է, լավ է եկաք, կբարիշենք»: 

«2009 թվականին ենք եկել ծերանոց, մեկ ամսվա տարբերությամբ: Անուշին մի քանի անգամ մեր այգում հանդիպեցի իր սենյակի հարևանուհիների հետ, զգացի, որ ճաշակով, համեստ ու լավ կին է: Փորձեցի հետը ծանոթանալ, անունն իմացա, հետո մի քանի անգամ էլի փորձեցի հետը խոսել, չխոսեց: Մի քանի անգամ մոտեցա, վերջը խոսեց հետս, ասեցի, որ ուզում եմ միասին ապրենք, խնդրեց գնա մտածի: Ասում եմ, այ Անուշ, մեր տարիքում էլ ինչ մտածել, կամ հա, կամ չէ: Սկսեցինք հանդիպել: Հետո տուն-ինտերնատի տնօրենը նկատեց, որ Անուշի սենյակի մոտ եմ հաճախ գնում, մոտենում եմ Անուշին, օգնեց ինձ, համոզեցինք Անուշիս, որ միասին ապրենք ու մեզ սենյակ տրամադրեցին»:

Անուշ տատիկը հուզմունքով է հիշում տուն-ինտերնատից դուրս իր կյանքը. «Ձագ հանեցի, ճուտ դրեցի, կառկառն եկավ, զարկեց տարավ...: Հիմա էլ իրար գտել ենք այստեղ մի օր ուրախ, մի օր տխուր ապրում ենք: Էլ արձակուրդ էլ չեմ գնում դուրս, իմ տունն էլ, ընտանիքն էլ արդեն այստեղ է»:

Գյումրեցուն հատուկ համով հումորով Հարություն պապին ասում է. «Շատ եմ խանդում իմ անուշ Անուշին: Գիշերը վեր կթռնի, թե մե տղամարդըմ եկել էր ձեռիցս կքաշեր: Այ Անուշ ջան, քո տունը շինվի, ես կողքդ եմ»:

Երբ հրաժեշտ տալիս այս բարի ու լուսավոր տատիկներն ու պապիկները գրկում էին մեզ ու էլի հրավիրում իրենց այցի, հրավիրում պարզապես զրուցելու ու թեյ խմելու, հասկանում էինք,  թե ինչքան քիչ բան է հարկավոր նրանց երջանկացնելու համար, ընդամենը մի քիչ սեր ու ջերմություն...  

Հատուկ շնորհակալություն տուն-ինտերնատի հոգեբաններին:

ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՔոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ Հայաստանին