Լևոն Զուրաբյանը կարևոր նվաճում է համարում ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ համաձայնությունը
ՔաղաքականԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ իշխանության հետ համաձայնությունը Հայաստանում ժողովրդավարության հաղթանակ է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի ե րկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունումից հետո Լևոն Զուրաբյանը ձայնի իրավունք խնդրեց.
«Ստորագրված ցուցակների համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի, և ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Քաղաքական համաձայնության արդյունքում մշակված օրենսդրական նախաձեռնությամբ Ընտրական օրենսգրքում սահմանվում է, որ ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները՝ բացառությամբ զինծառայողների և քրեակատարողական հիմնարկների ցուցակների: Սահմանվում է, որ տեսախցիկներ կտեղադրվեն բոլոր ընտրական տեղամասերում, կլինի ընտրական ողջ գործընթացի ուղիղ հե ռարձակում և տեսանկարահանում: Ընտրական օրենսգրքում նաև խստացվում են ընտրախախտումների և կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված պատիժները: