Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Սոս Ջանիբեկյան. «Միշտ կանայք են հրաժարվել ինձանից, այս անգամ ես եմ հրաժարվում»

Lifestyle
BlogNews.am-ը գրում է.
 
Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը միշտ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն հետևելու, թե ինչպես են զարգանում դերասանի հարաբերություններն իրական կյանքում։ Նոյեմբերի 4-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն, որի շրջանակներում Սոսը 12 աղջիկներից կընտրի մեկին։ Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ BlogNews-ը եղել է նկարահանման հրապարակում և զրուցել Սոսի հետ։

- Մի փոքր բարդ էր քեզ պատկերացնել որպես ռեալիթի շոուի աստղ։ Նախագծի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն էլ նշեց, որ բավականին դժվար ես համաձայնվել։ Ինչպե՞ս քեզ տրվեց այդ որոշումը։

- Ինձ համար շատ բարդ էր։ Իմ առաջին ռեալիթի շոուն եղել է «Սարերից այն կողմը», բայց ֆորմատով «Ցանկալի փեսացուն» առաջինն է։ Ինձ համար շատ-շատ-շատ դժվար էր որոշում կայացնելը, որովհետև ինձ հաճելի չէ, երբ անձնական կյանքս ու հարաբերություններս և, առհասարակ, կին-տղամարդ հարաբերությունները լինում են հանրային, սակայն սա շոու է։

Ինձ համար իսկապես հետաքրքիր էր Հայաստանում տեսնել այդ համարձակ աղջիկներին։ Քանի որ ճանաչում եմ գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին, «Պան Արմենիան մեդիա հոլդինգի» ղեկավարներն էլ միշտ ամեն բան անում են որակյալ արտադրանք ունենալու համար, կարծում եմ՝ կլինի որակյալ պրոյեկտ։

Սա ինձ համար մի տարածություն է, որտեղ ես հեռուստադիտողներին կներկայանամ էնպիսին, ինչպիսին կյանքում եմ։ Աղջիկների հետ կշփվեմ այնպես, ինչպես իրականում։ Չեմ փորձում տպավորություն թողնել կամ խաղալ, այնպիսին եմ, ինչպիսին կլինեի, եթե, օրինակ, փողոցում երկրպագուհիներ մոտենային ինձ, և իրավիճակ ստեղծվեր, որ պիտի շփվենք։

Ուզում եմ վերլուծել ու փոխանցել իմ մտքերը կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ։ Ինձ համար Հայաստանում դա մի փոքր սխալ ստերիոտիպերով է կառուցվում։ Աղջիկը միշտ ավելի թույլ դիրքերում է, ավելի տուժված, քան տղամարդը։ Տղամարդիկ էլ մեծ մասամբ ընտրում են կանանց ընտանիքի, շրջապատի, մենթալիտետի ազդեցությամբ։

- Երբ հերթը հասնում է քո անձնականը հանրայնացնելուն, հաճախ նախընտրում ես փակ լինել։ Էս դեպքում բոլորը տեսնում են, հետևում։ Չի՞ գալիս մի պահ, երբ խաղում ես։

- Չէ։ Կան ինչ-որ բաներ, որ իրականում կանեի, նախագծում՝ ոչ, բայց այն, ինչ անում եմ, անում եմ անկեղծ։ Ինչ-որ հարցերում ինձ զսպում եմ, բայց կարծում եմ՝ դա խաղալ չէ։ Սա հարաբերությունների, զգացողությունների, ճանաչելիության ու դրությունների փորձ է։ Շատ կուզեմ, որ այս հաղորդմամբ կարողանամ ինչ-որ մի օգուտ տալ։

- Ի՞նչ ես կարծում, քո տեսլականը հասկացված կլինի՞ հանրության կողմից։

- Իհարկե։ Նա, ով ուշադիր կլինի և վերլուծող է, կհասկանա, իսկ ով արդեն կարծրացած է հարաբերությունների իր օրենքների մեջ, կհամարի, որ ես սխալ եմ։

- Ունե՞ս ֆավորիտներ։ Ի՞նչն ես առաջնային համարում հարաբերություններում։

- Ֆավորիտներ չունեմ։ Սկզբունքներն ինձ մոտ շատ կոնկրետ են, որովհետև ժամանակը շատ կարճ է։ Եթե հետևեք հաղորդաշարին, կտեսնեք, որ գտնում եմ ինձ համար իսկապես արդարացի պատճառներ ու իմ արժեքային համակարգի հետ չհամընկնող արարքները չեմ ընդունում։ Երբ տեսնում եմ աղջկան, առաջին հայացքից ինձ միշտ գրավում է գեղեցկությունը։ Ես ունեցել եմ փուլեր, երբ ինձ հետաքրքիր էր դիմացինիս խելքը, երբ հետաքրքիր էր անկեղծությունը, միայն անկողինը, ուղղակի հետաքրքիր մարդ լինելը, հիմա եկել եմ մի փուլի, երբ ինձ համար ամենակարևորը դարձել է մարդու բարությունը։

- Կարողացե՞լ ես նախագծում գտնել բարի աղջիկների։

- Շատ կարճ ժամանակում բոլորը բարի տպավորություն են թողել։ Առհասարակ, ես մարդու մեջ առաջինը տեսնում եմ իր լավ կողմերը։ Վատը նկատում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում ենք էնպիսի դրություններում, որ դիմացինս դրսևորում է իր չար կողմերը։

- Ըստ քեզ՝ այստեղ եկած աղջիկները սիրահարվա՞ծ են քեզ, թե՞ ուզում են հայտնի դառնալ։

- Թող կեղծ համեստություն չլինի, բայց ես չէի մտածում, որ ինչ-որ մեկը կգա, նույնիսկ եթե ստեղծել է էկրանային սիրելի կերպար և հավանում է ինձ: Կարծում էի, որ մեր մենթալիտետի ազդեցությամբ որևէ մեկն իրեն թույլ չի տա գալ։ Կասեն՝ դե լավ, էդ Սոսն ով է, որ իր համար գնացել ես (մենք ունենք մեծամտության բարդույթ), բայց արի ու տես, որ եկել են: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ իրենց մարդկային տեսակը, որովհետև ոչ միայն անցել են այդ ամենի վրայով, այլև նախագիծ գալիս են մի դիրքում, երբ ակամայից ես իրենցից բարձր եմ, ես եմ ընտրում ու հրաժարվում։ Բարդութավորված մարդու համար շատ ցավալի է, երբ իրենից հրաժարվում են։ Հայ աղջիկները նույնիսկ առաջին քայլ չեն անում։

Հնարավոր է՝ մարդիկ եկել են ինձ համար, հնարավոր է՝ հետաքրքրության,  էկրանին երևալու, ճանաչված լինելու համար։ Գուցե կան աղջիկներ, ովքեր եկել են ինձ համար։ Ես չեմ կարող կոնկրետ ասել՝ ով ինչու է եկել, բայց բոլորից շնորհակալ եմ, որ եկել են։

- Երբ աղջիկներից հրաժարվում ես, նեղացածություն մնո՞ւմ է, կադրից դուրս ի՞նչ արձագանքներ են լինում։

- Այս նախագծի շրջանակներում փորձում եմ սովորել մարդկանց նաև նեղացնել։ Մինչև հիմա այդպես չեմ արել, այսինքն՝ գիտակցված չեմ նեղացրել։ Հիմա պետք է կայացնեմ իմ որոշումը առանց մտածելու՝ նա նեղանում է, թե ոչ։ Չգիտեմ՝ իրենք նեղանում են, թե ոչ, բայց ես կոփվում եմ։ Հետագա կյանքիս համար դա երևի լավ կլինի։ Ես կյանքում շատ մեծ սխալներ ու զոհաբերություններ եմ արել հանուն դիմացինին չնեղացնելու։ Իմ հարաբերություններում միշտ կանայք են դրել վերջ, իրենք են ինձնից հրաժարվել ու հեռացել։ Միշտ մտածում էի՝ ինչու եմ միշտ հայտնվում էն իրավիճակում, երբ ինձնից են հրաժարվում, մի օր չեղավ ես հրաժարվեմ։ Հիմա եկել է այդ ժամանակը, և ես հասկացա, որ հրաժարվողի դիրքը նույնքան ցավոտ է, որքան մերժվածինը։

     

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Գալստյանի

Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք Չալաբյան