Սիրիայի տարածքից Թուրքիայի վրա արկ է նետվել
ՄիջազգայինՍիրիայի Աֆրին քաղաքից թուրքական Հաթայ նահանգի ուղղությամբ հինգ արկ է նետվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Արկերն ընկել են չբնակեցված տարածքներում: Թուրքական կողմից հայտնում են, որ արկերն արձակվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈՒ-ից հայտնել էին, որ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայում հարվածներ են հասցրել PYD դիրքերին: Թուրքական օդային ուժերը 18 թիրախների վրա արձակել են 26 ռումբեր: Թուրքիայի զինված ուժերի տվյալներով` ոչնչացվել է 160-200 քուրդ զինյալ:
Նախօրեին` հոկտեմբերի 19-ին ևս Սիրիայի տարածքից ականանետով երեք արկ էր արձակվել թուրքական բնակավայրերիվրա: Թուրքական Օսմանիե շրջանում արկերն ընկել են երեք տան բակերում: Դրանցից մեկի հետևանքով վիրավորվել են մայր ևերեխա: Այլ տուժածների կամ վնասների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: