Ծրագիրը կարճ է ստացվել, որովհետև դրանցում դրված նպատակները խորն են. Հակոբ Հակոբյան
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները ելույթ էին ունենում կառավարության ծրագրի վերաբերյալ:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նախ՝ շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ վերջինս չստիպեց պատգամավորներին խորանալ 500 էջի մեջ, այլ 43-ի:
Ըստ պատգամավորի՝ ծրագիրը կարճ է ստացվել, որովհետև դրանցում դրված նպատակները խորն են։
Պատգամավորը նշեց նաեւ, որ պետք է հնարավորություն տալ հասարակության բոլոր անդամներին ստեղծել հավելյալ արժեք, հակառակ դեպքում առաջընթաց չի գրանցվի:
«Կախարդական փայտիկ ոչ ոք չունի, բայց միասնությունը, համատեղ ըմբռնումը` հանուն պետության, կծառայեն այն նպատակին, որի անունը կախարդական փայտիկ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը: