ԻՊ ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել 284 մարդու
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում էCNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունների մի աղբյուրի։
Մահապատժի ենթարկվածների թվում եղել են նաև երեխաներ։ Նրանց բոլորին գնդակահարել են։ Ոճրագործությունից հետո սպանվածների մարմինները բուլդոզերով նետել են ընդհանուր գերեզմանը։
Հոկտեմբերի 17-ին իրաքյան զինուժն ու քրդական զինված խմբավորումները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: