«Բելավիան» խոստացել է ներկայացնել ուկրաինացի դիսպետչերի սպառնալիքների ձայնագրությունը
ՄիջազգայինԿա ձայնագրություն, որը վկայում է, թե ինչպես է ուկրաինացի դիսպետչերը սպառնում կործանիչներ օդ բարձրացնել, եթե Մինսկ մեկնող օդանավը չվերադառնա Կիեւի օդանավակայան: Այս մասին ասել է «Բելավիա» բելառուսական ավիաընկերության փոխտնօերն Իգոր Չերգինեցը: Դրանով նա հերքել է Ուկրաինայի ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկի հայտարարությունը, որով վերջինս աբսուրդ էր որակել այն տեղեկությունները, թե Կիեւի օդանավակայանի դիսպետչերը սպառնացել է կործանիչներ բարձրացնել:
«Բոլոր օդանավերում պահվում է անձնակազմի եւ ցամաքային ծառայության բանակցությունների ձայնագրությունը: Եթե կարիքը լինի, մենք այն կգաղտնազերծենք եւ կներկայացնենք»,- ասել է Չերգինեցը, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն: