Իրաքի իշխանությունները նախկինի պես դեմ են Թուրքիայի մասնակցությանը Մոսուլի ազատագրման ռազմարշավին
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին չի հաջողվել համոզել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողություններին Թուրքիայի մասնակցության հարցում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը Պենտագոնի ղեկավարի` Բաղդադ կատարած չնախատեսված այցի ավարտին, որի ժամանակ արաբական իշխանությունների հետ քննարկվել է ռազմարշավի ընթացքը:
«Թուրքերը ցանկանում են մասնակցել, մենք ասում ենք շնորհակալություն, սակայն եթե մեզ պետք գա Թուրքիայի կամ ցանկացած այլ երկրի օգնությունը, մենք ինքներս կդիմենք օգնության համար», - հանդիպման ավարտին լրագրողներին ասել է ալ-Աբադին: