Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


5 իրական ու խիստ առեղծվածային պատմություններ, որոնք դժվար թե երբևէ բացահայտվեն

Lifestyle
Մեր աշխարհը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով, որոնք չեն բացատրվում ոչ մի տրամաբանական վերլուծությամբ: Մարդիկ հակված են տեսնել դրանցում ինչ-որ վերերկրյա ուժերի միջամտություն։ Ոմանք համարում են այս ամենն այլ քաղաքակրթությունների գոյության մասին վկայող հուշումներ, ոմանք հակված են ավելի միստիկ բացատրությունների, իսկ ոմանք էլ ակնարկում են, որ այս ամենը կարող է հզոր պետությունների գաղտնի հետազոտությունների հետևանք լինել։
Այս անգամ Ձեզ կներկայացնենք 5 առեղծվածային, բայց միանգամայն իրական պատմություններ, որոնց սպառիչ բացատրություն չի տրվել առ այսօր ու դժվար թե երբևէ տրվի։

5․ Դյատլովի խմբի կործանումը

Հյուսիսային Ուրալում տեղ գտած տուրիստական խմբի կործանումը մինչ օրս էլ շարունակում է հուզել հանրությանը։ Այս պատմությունը հետաքրքրել է անգամ ամերիկացի կինեմատոգրաֆներին, ովքեր պատմության առեղծվածային մոտիվներով նկարահանել են «Դյատլովի լեռնաշղթայի գաղտնիքը» ֆիլմը։
Ողբերգական իրադարձությունները կատարվել են 1959 թվականի փետրվարի սկզբին, երբ 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը՝ Իգոր Դյատլովի գլխավորությամբ, անհետ կորավ Ուրալյան լեռներում։ Մեկ ամիս տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվեց արշավախմբի վրանը, իսկ վրանից ոչ հեռու գտան խմբի անդամներից 5-ի դիակները։ Մայիսին էլ գտան մնացած դիակները...
Խմբի բոլոր անդամները մահացել էին ցրտահարությունից։ Գրեթե բոլորը մերկ էին կամ էլ ամբողջական հանդերձանք չունեին իրենց վրա։ Պատճառը, որը ստիպել էր մարդկանց շտապ դուրս գալ -30 աստիճանի պայմաններում սկսված ձնաբքին ու նույնիսկ շորեր չհագնել, առ այսօր անհայտ է մնում։ Ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ գաղտնի զենքի փորձարկումից մինչև գնդաձև կայծակի հարված, բայց թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ամենայն հավանականությամբ գաղտնիք կմնա։

4․ Ապոկալիպսիսի ձայները

Այս առեղծվածային ձայները նաև հայտնի են որպես «Երկրի ճռռոց» կամ «Երկրի տնքոց»։ Դրանք լսվել են աշխարհի տարբեր անկյուններում ու առաջին անգամ ֆիքսվել են 2011 թվականին։ Այս ձայները մարդկանց վախ ու անհանգստություն են ներշնչում։
Երբ մարդիկ փորձում են նկարագրել իրենց լսածը, առավել հաճախ օրինակ են բերում իրար քսվող հսկայական մետաղյա թիթեղների ձայնը, ասես հենց Երկրի ընդերքից եկող ոռնոց, ինչպես նաև տարօրինակ աղմուկ, որը մասամբ ռեակտիվ ինքնաթիռի ձայն է հիշեցննում։ Հատկապես զգայուն են այս ձայների նկատմամբ կենդանիները։ Ականատեսների վկայությամբ՝ նկարագրվող դրվագներում շները սկսում էին խուճապի մեջ այս ու այն կողմ վազվզել, երբ լսվում էր այս ձայնը։
Գիտնականներն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ապոկալիպսիսի ձայների բնույթը։ Ամենատարբեր տեսություններ են առաջ քաշվել դրանց ծագումնաբանության վերաբերյալ։ Օրինակ՝ ոմանք ենթադրում են, որ դրանք առաջանում են երկրակեղևի շերտերի շարժումներից, իսկ այլոք էլ կապում են դա ուժգին արևային ակտիվության ու նույնիսկ Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետ։

3․ Լաբոկյան լույսեր

1951 թվականի օգոստոս ու սեպտեմբեր ամիսների ողջ ընթացքում ԱՄՆ Տեխաս ու Նյու Մեքսիկո նահանգի բնակիչները գիշերային երկնքում տարօրինակ լույսերի էին հետևում։ Դրանք երկնքում լուսավոր կոր էին կազմել ու անձայն ճախրում էին վերևներում։ Քանի որ այս առեղծվածային իրադարձության մասին առաջին հաղորդագրությունը եկել է տեխասյան Լաբոկ քաղաքից, ուստի այս երևույթը ստացավ «Լաբոկյան լույսեր» անվանումը։
Այս տարօրինակ երևույթին մարդիկ ականատես էին լինում մի քանի օր շարունակ, իսկ 18-ամյա ուսանող Կարլ Հարթն անգամ հասցրեց լուսանկարել դրանք իր ֆոտոխցիկով։ Տվյալ լուսանկարների բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց իսկությունը։
Այս երևույթի ծագումնաբանության վերաբերյալ առ այսօր թեժ վեճեր են գնում։ Ուֆոլոգիական տեսության կողմնակիցները պնդում են, որ գործ ենք ունեցել այլմոլորակային քաղաքակրթության այցի հետ, իսկ իրատեսներն առաջարկում են մի հիպոթեզ, համաձայն որի՝ ականատեսները պարզապես չվող թռչունների երամներ են տեսել, որոնց փորի փետուրներն արտացոլել են քաղաքային լուսավորությունը։

2․ Նորֆոլկյան գնդի անհետացումը

1915 թվականի օգոստոսի 12-ին Դարդանելյան գործողության անցկացման ժամանակ անհետացավ Նորֆոլկյան գնդի մի ամբողջ գումարտակ։ Բրիտանական զորքերն այդ ժամանակ հարձակում էին ծավալում Գալիպոլի թերակղզու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ 267 զինվոր՝ գնդապետ Բոշի հրամանատարության ներքո, մտան մի մարգագետին, որին մոտենում էր մառախուղը...
Երբ մառախուղը ցրվեց, պարզվեց, որ ջոկատն անհետացել է։ Ո՛չ ողջ, ո՛չ էլ անգամ զոհված զինվորների մարմիններ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Գումարտակը պաշտոնապես հայտարարվեց անհետ կորած։ Ու միայն մի քանի տարի անց՝ 1918 թվականին, տեղի գյուղացիներից մեկի հողակտորում հայտնաբերվեց նորֆոլկցիների 122 մարմին, իսկ մնացածի ճակատագիրը գաղտնի է մնում առ այսօր։

1․ Թրևիս Ուոլթոնի պատմությունը

Սա այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին ամենահայտնի պատմությունն է։ Այն լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում ու հիմք է դարձել «Երկնային լույսեր» ֆիլմի սցենարի համար։ 
1975 թվականի նոյեմբերի 5-ի երեկոյան 7 անտառահատներ տեսան կապույտ գույնի լույս արձակող սկավառակ Արիզոնա նահանգի Սնոուֆլեյք քաղաքի երկնքում։ Թրևիս Ուոլթոնը դուրս եկավ մեքենայից, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի անսովոր երևույթը։ Այդ պահին սկավառակը լուսավորեց նրան լուսարձակի ճառագայթով, իսկ հետո օբյեկտի ստորին մասից կանաչա-երկնագույն ճառագայթ դուրս եկավ, որը մի քանի մետր այն կողմ շպրտեց Թրևիսին։ Մնացած անտառահատները, տեսնելով դա, խուճապահար փախան անտառից։
Ինքը՝ Թրևիս Ուոլթոնը, անհետացավ, ու նրա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին։ Ոստիկանությունը կասկածում էր մյուս անտառահատներին նրա սպանության մեջ, բայց նրանք բոլորը հերքում էին դա, իսկ նրանցից մեկը նույնիսկ արտասվեց հարցաքննության ժամանակ։ Նրանք միաբերան պահանջեցին, որպեսզի իրենց ստուգեն ստի դետեկտորով, ու պոլիգրաֆը հաստատեց, որ նրանք ճիշտ են խոսում։
5 օր անց Թրևիս Ուոլթոնը գտնվեց։ Նա ուշքի էր եկել անտառում ու ինքնուրույն հասել էր մոտակա բնակավայրերից մեկին։ Միակ բանը, որ նա հիշում էր կատարվածից, այն էր, որ նրան առևանգել էին կես մետրից էլ ավելի կարճահասակ հումանոիդներ, ովքեր մազածածկ չունեին, հսկայական աչքեր ու անշրթունք բերաններ ունեին...
Միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա Կոստանյան