Թուրքիայի արդարադատության նախարարը մեկնել է ԱՄՆ՝ Գյուլենին արտահանձնելու պահանջով
ՄիջազգայինԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով մեկնում է Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բոզդաղը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչի հետ` նրան ներկայացնելով Գյուլենին Թուրքիա վերադարձնելու պահանջով Միացյալ Նահանգներ ուղարկված նախկին չորս փաստաթղթերի ծրարի մասին տեղեկություններ, ինչպես նաև թուրքական կողմի ձեռք բերած նոր տվյալները:
Չափավոր իսլամի քարոզիչ, «ՀիզմեթՀարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժմանառաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպեսվտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆՓենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջմանփորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել էիշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողներիհեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելո‚ մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվելէ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամներիմասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է:Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի ևժողովրդավարության համատեղելիություն: