Սերժ Սարգսյանն ու Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը, որը վերածվել է հումանիտար աղետի: ՀՀ նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները»,- նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը հավելեց, որ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության, որը որևէ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների, քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում: